ՊԵԿ նախագահը աշխատանքից ազատման դիմում չի գրի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում չի պատրաստվում գրել: Այսօր կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Դավիթ Անանյանը: Լրագրողները ՊԵԿ նախագահից հետաքրքրվեցին Նորագավիթի ավտոմաքսատան աշխատակցից, որին վարչապետը կարգադրել էր աշխատանքից ազատման դիմում գրել:
Մաքսատան դրոշի շուրջ ստեղծված իրավիճակի պատասխանատուն ինքն է. «ՊԵԿ նախագահն է պատասխանատվություն կրում ամեն ինչի համար, եթե ակնկալում եք, որ ես դիմում գրեմ, հեռանամ, դա ինձ համար կլինի փախուստ այն խոշոր կամ ահռելի պարտականություններից, որ վերցրել եմ ինձ վրա: Ես վարչապետի կոչ-հորդորին չեմ պատասխանելու իմ դիմումով:
Եթե դուք ուզում եք սենսացիա, ես ասացի այդ սենսացիան: Մնացած բոլոր աշխատակիցներին ոչ ոք ոչ մի բան չի ասել, ոչ ես, ոչ պարոն վարչապետը իրավունք չունենք մարդուն ազատել աշխատանքից»,- նշեց Դավիթ Անանյանը: Անանյանն ասաց, որ մարդկային ճակատագրի խնդիր չկա: Աշխատակիցը դիմումը ներկայացրել է եւ ինքն էլ բավարարելու է այն: «Նաև ավտոմաքսատան պետն է դիմում գրել: Դա նրանց ընտրությունն է: Ես պետի դիմումը նույնպես բավարարելու եմ»,- ասաց Անանյանը: