Լիլիթ Մկրտչյանը հաղթեց թրքուհուն
Աջակցիր «Ա1+»-ինՉինաստանի Նանյին քաղաքում կայացող ՖԻԴԵ-ի կանանց «Գրան Պրիի» մրցաշարում ավարտվեցին 10-րդ տուրի պարտիաները: Հայաստանի մասնակից Լիլիթ Մկրտչյանը, ինչպես եւ սպասվում էր, սպիտակներով հաղթեց մրցաշարի ընդգծված ետնապահ Քեմրե Յիլդիզին (Թուրքիա), եւ վաստակելով 6 միավոր, ընդհուպ մոտեցավ առաջին եռյակին:
Սակայն նա կարող է պայքարել միայն 2-3-րդ տեղերի համար, քանի որ մրցաշարի միանձնյա առաջատար, չինուհի Կսյու Յուհուանը հերթական հաղթանակը տարավ եւ արդեն վաստակել է 7,5 միավոր: Երկրորդ տեղում գտնվող Նանա Ձագնիձեն (Վրաստան) իր անվան դիմաց ունի 7, իսկ երրորդ տեղում ընթացող չինուհի Ժաո Քսյուեն' 6,5 միավոր:
Վաղը տեղի կունենան մրցաշարի վերջին, 11-րդ տուրի պարտիաները: Լիլիթ Մկրտչյանը սեւ խաղաքարերով կմրցի Քաթարի դրոշի տակ հանդես եկող չինուհի շախմատիստ Ժու Շենի հետ, որը 4 միավորով գտնվում է 10-րդ տեղում: Նշենք, որ մրցանակային տեղերին հավակնող Նանա Ձագնիձեն ու Ժաո Քսյուեն հենց իրար հետ կհանդիպեն այս տուրում: