Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba 10.04.
A A
Սպորտ

Արսեն Հարությունյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն

Հայաստանի ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը առաջին ոսկե մեդալը նվաճեց Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:

Մեր 61 կգ քաշային մարզիկը եզրափակիչում կամային հաղթանակ տարավ Վրաստանը ներկայացնող Բեկա Լոմտաձեի նկատմամբ՝ 17:11, քանի որ մենամարտի սկզբում պարտվում էր 0:8 հաշվով:

Այդպիսով, Հայաստանի ազատ ոճի հավաքականը ընդամենը մեկ, բայց ամենաբարձր կարգի մեդալ նվաճեց Բուխարեստում:

Հավելենք, որ ապրիլի 12-ից պայքարի մեջ կմտնեն արդեն մեր հունահռոեմական ոճի ըմբիշները: