A
A
Արթուր Աբրահամը ամուսնալուծվել է և երեխային տարել Գերմանիա
Աջակցիր «Ա1+»-ինԳերմանիան ներկայացնող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը ամուսնալուծվել է:
Ինչպես տեղեկացնում է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգը, դեռեւս 2018 թվականի դեկտեմբերի 19-ին Երեւանի դատավոր Կուբատյանը բավարարել է Մերի Աբրահամյանի հայցն ընդդեմ Ավետիք Աբրահամյանի (Արթուր Աբրահամի իրական անուն-ազգանունը-հեղ.)՝ լուծելով նրանց ամուսնությունը։ Բռնցքամարտիկի կինը հայցը ներկայացրել է դեռեւս նախորդ տարվա մարտին։
Ըստ աղբյուրի, սկզբնապես երեխան բնակվել է իր վստահորդի (մոր) հետ, իսկ պատասխանողը (հայրը) պարբերաբար տեսակցել է նրան: 13.02.2018թ. երեխայի հետ հերթական տեսակցությունից հետո պատասխանողը երեխային մորը չի վերադարձրել եւ առանց վերջինիս համաձայնության երեխայի հետ մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: