Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport bananc
A A
Սպորտ

«Բանանցը» հաղթեց «Ալաշկերտին» եւ գլխավորեց Հայաստանի առաջնությունը (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբում կայացան 26-րդ տուրի առաջին երկու խաղերը:

Երեւանի «Բանանցը» սեփական դաշտում 2:0 հաշվով վստահ հաղթեց մրցաշարի առաջատար «Ալաշկերտին»: Գոլերը երկրորդ խաղակեսում խփեցին Արամ Բարեղամյանը եւ Կարեն Մելքոնյանը: Այս հաղթանակից հետո «Բանանցը» վաստակեց 41 միավոր եւ բարձրացավ 1-ին հորիզոնական՝ շրջանցելով «Ալաշկերտին» ու «Արարատ-Արմենիային»:

Օրվա երկրորդ խաղը կայացավ Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում, որտեղ տեղի  «Լոռի ՖԱ»-ն հյուրընկալեց «Գանձասար-Կապանին»: Կողմերին այդպես էլ չհաջողվեց գրավել դարպասները, եւ գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0: «Լոռի ՖԱ»-ն 35 միավորով մնաց 5-րդ տեղում, իսկ «Գանձասաև-Կապանը» 24 միավորով դեռեւս զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը:

Վաղը կկայանան տուրի մյուս երկու հանդիպումները: Երրորդ տեղում ընթացող «Արարատ-Արմենիան» կհյուրընկալվի առաջնության նախավերջին թիմին՝ «Արցախ ՖԱ»-ին, իսկ մրցաշարի հետնապահ «Արարատն» իր հարկի տակ կհանդիպի 4-րդ հորիզոնականում գտնվող «Փյունիկին»: