A
A
Արթուր Վանեցյանը չի կարող մանրամասներ հայտնել ֆեյք օգտատիրոջ կալանավորումից (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը մանրամասներ չի կարող հայտնել ֆեյք՝ «Դուխով Հայաստան բաց հասարակություն» կեղծ էջի օգտատիրոջ կալանավորումից: Վանեցյանի խոսքով, Ֆեյք օգտատիրոջ նկատմամբ գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 226 հոդվածի (ռասսայական, կրոնական և ազգային ատելություն սերմանելու) հատկանիշներով:
«Մնացած մանրամասները չեմ կարող հայտնել, որովհետև նախաքննության գաղտնիք է»,-ասաց Վանեցյանը:
ԱԱԾ տնօրենն ընդգծում է, որ անանուն հանդես գալը մարդու իրավունքներից մեկն է, որը որևէ մեկը խախտել չի կարող, սակայն այլ բան է, եթե այդ մարդը հանդես գալով այլ անձի տվյալներով՝ փորձում է համացանցում կամ հասարակության շրջանում տարածել տեղեկատվություն, որն իր մեջ պարունակում է հանցակազմ: