Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport hajastan futbol
A A
Սպորտ

Այսօր «Բանանցը» կընդունի առաջատար «Ալաշկերտին»

Այսօր կմեկնարկի ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 26-րդ տուրը:

Կենտրոնական խաղում «Բանանցը», որը 38 միավորով ընթանում է 3-րդ տեղում, սեփական դաշտում կընդունի մրցաշարի առաջատար «Ալաշկերտին», որն իր ակտիվում ունի 40 միավոր: Բուքմեյքերները նախապատվությունը մի փոքր տալիս են հյուրերին՝ 2,50 գործակից՝ տանտերերի 2,85-ի դիմաց:

Օրվա երկրորդ խաղում «Լոռի ՖԱ» թիմն իր հարկի տակ կընդունի «Գանձասար-Կապանին»: Վանաձորցի ֆուտբոլիստներն այս տարի դեռեւս պարտություն չեն կրել, իսկ ահա կապանցիները, հակառակը՝ հաղթանակ չեն տարել:

Տուրի մյուս երկու հանդիպումները կկայանան վաղը: