Բացել լրահոսը Փակել լրահոսը
սամբո
A A
Սպորտ

Հայ սամբիստները մեկնում են Կիպրոս, Եվրոպայի առաջնության

Ապրիլի 11-14-ը Կիպրոսի Լիմասոլ քաղաքի Spyros Kyprianou Sports Center Limassol Polemidia մարզապալատում կանցկացվեն սամբոյի Եվրոպայի պատանեկան ու երիտասարդական առաջնությունները, որին կմասնակցեն 1998-2001թթ ծնված մարզիկ-մարզուհիները:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, պատանիների առաջնությունում մեր երկիրը կներկայացնեն Գեւորգ Վարդանյանը (48կգ քաշային կարգ), Դավիթ Հովսեփյանը (52կգ), Երվանդ Ներսիսյանը (56կգ), Արամ Աղաջանյանը (60կգ), Արսեն Ավետիսյանը (65կգ), Ռոբերտ Բարսեղյանը (70կգ), Արսեն Կարապետյանը (75կգ), Մամիկոն Ավետիսյանը (81կգ), Հակոբ Ղայթանջյանը (87կգ), Դավիթ Հարությունյանը (+87կգ), աղջնակներից՝ Սյուզաննա Կիրակոսյանը (44կգ) եւ Նունե Նազարյանը (52կգ):

Երիտասարդների առաջնությունում մրցագորգ կմտնեն Վահան Շահբազյանը (48կգ), Կարեն Սարգսյանը (52կգ), Դավիթ Իսրայելյանը (57կգ), Նարեկ Դալլաքյանը (62կգ), Սերգեյ Պողոսյանը (68կգ), Բորիս Շատվերյանը (74կգ), Արման Ավանեսյանը (90կգ), Արտյոմ Սարգսյանը (100կգ), աղջիկներից՝ Մելինե Մամիկոնյանը (48կգ) եւ Վարսիկ Գրիգորյանը (56կգ):

Մրցավայր կմեկնեն նաեւ մարզիչներ Վովիկ Խոջայանը եւ Էռնեստ Միրզոյանը: