Չեմպիոնների լիգա. «Լիվերպուլը» հաղթում է «Պորտուին», Կասիլյասը դժգոհում մրցավարից
Աջակցիր «Ա1+»-ինՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում կայացան քառոևդ եզրափակիչ փուլի առաջին երկու խաղերը:
Անգլիական «Տոտենհեմն» իր նորաբաց մարզադաշտում երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ 1:0 հաշվով պարտության մատնելով երկրի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»: Միակ գոլը 78-րդ րոպեին հեղինակեց հարավկորեացի ֆուտբոլիստ Սոն Հին Մինը: Ի դեպ, խաղն այլ ընթաց կունենար, եթե 13-րդ րոպեին «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ագուերոն իրացներ 11մ հարվածը: Վիճակագիրները նշում են, որ սա մանչեսթրցիների կրած 5-րդ պարտությունն էր եվրոգավաթներում հենց անգլիական թիմերից:
Զուգահեռ ընթացող երկրորդ խաղում անգլիական «Լիվերպուլը» սեփական դաշտում վստահ հաղթեց Պորտուգալիայի գործող չեմպիոն «Պորտուին»: Հանդիպման արդեն 5-րդ րոպեին Նաբի Կեյտան բացեց հաշիվը, իսկ 26-ին բրազիլացի Ֆիրմինոն կրկնապատկեց այն՝ 2:0:
«Պորտուի» իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասը իր թվիթերյան էջում երկու լուսանկար է տեղադրել, որով ցանկացել է հասկացնել տալ, որ խաղի մրցավարը «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահին պետք է հեռացներ դաշտից կոպիտ խաղի համար, ինչպես նաեւ ձեռքով խաղի համար 11մ հարված նշանակեր մրցակցի դարպասին: Ինչեւէ, այս թիմերի պատասխան հանդիպումները տեղի կունենան ապրիլի 17-ին: