A
A
Ուղիղ. «Լիվերպուլ» - «Պորտու», «Տոտենհեմ» - «Մանչեսթեր Սիթի»
Այսօր տեղի կունենան ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի առաջին երկու հանդիպումները:
Անգլիայի պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի առաջատար «Լիվերպուլը» իր հարկի տակ կընդունի Պորտուգալիայի գործող չեմպիոն «Պորտուին»: Մյուս խաղում միմյանց հետ կհանդիպեն անգլիական «Տոտենհեմն» ու «Մանչեսթեր Սիթին»: Այդ խաղը կկայանա Լոնդոնում:
Հանդիպումները կսկսեն Երեւանի ժամանակով 23:00-ին: Ֆուտբոլասերները խաղերի ընթացքին կարող են հետեւել նաեւ մեր կայքէջում:
