A
A
«Ուրարտուն» հաղթեց «Արագածին» եւ կրճատեց սերիայի հաշիվը
Այսօր կայացավ բասկետբոլի Ա լիգայի 2018/19թթ մրցաշրջանի եզրափակիչ երկրորդ հանդիպումը: Հայաստանի գավաթակիր «Ուրարտու Վիվառոն» իր հարկի տակ ընդունեց «Արագածին»: Հավասար պայքարում անցած խաղն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 93:89: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց հյուրերի բասկետբոլիստ Շեյն Հենրին, որը վաստակեց 26 միավոր: Այդպիսով, սերիայի հաշիվը դարձավ 3:1՝ հօգուտ «Արագածի»: Եզրափակիչ երրորդ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 11-ին, «Միկա» մարզադահլիճում: