Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարը չի բացառում, որ մոտ ապագայում կկազմակերպի ռաֆթինգի մրցումներ

Սպորտ
sport-rafting-2

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանն այսօր ընդունել է ռաֆթինգի հայկական ազգային ֆեդերացիայի ներկայացուցիչներին: Այդ մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը: Հյուրերը ներկայացրել են ֆեդերացիայի հետագա ծրագրերը՝ նշելով,  որ սերտորեն համագործակցում են հաշմանդամություն ունեցող մարզիկների հետ եւ նախատեսում են 12 մարզիկներից բաղկացած թիմով մասնակցել 2019 թվականի հոկտեմբերի 9-14-ը Կիեւում կայանալիք պարառաֆթինգի աշխարհի առաջնությանը: Գաբրիել Ղազարյանը կարեւորել է ռաֆթինգի մասսայականացման ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես այդ մարզաձեւի, այնպես էլ մեր երկրի սպորտային զբոսաշրջության զարգացման նպատակով: Նա կարծում է, որ Հայաստանի բնակլիմայական պայմանների շնորհիվ նմանատիպ էքստրեմալ մարզաձեւը կարելի է ընդգրկել նաեւ զգոսաշրջային ծրագրերում: Գաբրիել Ղազարյանը չի բացառել, որ նախարարությունը ռաֆթինգի հայկական ազգային ֆեդերացիայի հետ համատեղ մոտ ապագայում կկազմակերպի ռաֆթինգի մրցումներ, առավել եւս, որ նմանատիպ մրցումների կազմակերպման փորձ ֆեդերացիան ունի: