Առաջին եռյակում
Աջակցիր «Ա1+»-ինՄակեդոնական Օհրիդ քաղաքում շարունակվում է շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությունը:
Երեւանի «Միկայի» տղամարդկանց թիմը 4-րդ տուրում 3,5:2,5 հաշվով պարտության մատնեց մրցաշարի առաջատար գերմանական «Բադեն-Բադենին» եւ 6-րդ տեղից բարձրացավ 3-րդ տեղ: Այս անգամ արդյունավետ խաղ ցուցադրեցին Վլադիմիր Հակոբյանն ու Արման Փաշիկյանը: Թիմերի առաջատարների' Լեւոն Արոնյանի ու Վլադիմիր Մովսիսյանի պարտիան ավարտվեց ոչ-ոքի: «Միկան» վաստակած միավորների ընդհանուր քանակով (14,5) առայժմ զիջում է Սարատովի «Էկոնոմիստին» ու մակեդոնական «Ալկայոդին» (17-ական): Այսօր մեր թիմը կհանդիպի հենց «Էկոնոմիստի» հետ, որը կազմված է ռուս եւ չինացի շախմատիստներից:
Երեւանի «Միկայի» կանանց թիմը թեեւ ազատ էր այս տուրում, սակայն մրցակարգով նրա անվան դիմաց հաղթանակ գրանցվեց: Այժմ մեր թիմը 3 միավորով ընթանում է 9-րդ տեղում: Այսօր մեր շախմատիստուհիները կմրցեն 7-րդ տեղում գտնվող Բելգրադի ԲԱՍ թիմի հետ: