Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դավիթ Սանասարյանը Անդրիաս Ղուկասյանի գործով դատարան է հրավիրվել

Հասարակություն
Region-Capture-8

Պետական վերահսկողության ծառայության  պետ Դավիթ Սանասարյանն այսօր Անդրիաս Ղուկասյանի գործով  վկայի կարգավիճակով դատարան է հրավիրվել: «2016 թվականի հուլիսի 29-ին Ազատության հրապարակում հերթական մեր  հավաքն  է եղել, որտեղ ելույթ ենք ունեցել մի քանիսս, որից հետո շարժվել ենք դեպի Խորենացի փողոց: Ճանապարհին ինֆորմացիա ենք ունեցել, որ այլ գործողություններ են իրականացվում ՊՊԾ գնդի տարածքում, փորձել ենք լինել հնարավորինս մոտ, որպեսզի մեր ներկայությամբ կանխենք հնարավոր բացասական հետևանքները»,-դատարանին պատմեց Դավիթ Սանասարյանը: Պետական վերահսկողության ծառայության  պետը  նշեց, որ հավաքի մասնակիցների հետ կային այնպիսի քաղաքացիներ, որոնք կապ չեն ունեցել իրենց հետ: «Երբ որ նրանք կոչ էին անում, ինձ համար այդ քաղաքացիները տարբերվում էին հանրահավաքի մասնակիցներից՝ համապատասխան կազմվածքով, համապատասխան հագուկապով, եկան և ասեցին, որ պետք է իջնեն ներքև: Իրենց ձեռքում կար այլ միջոցներ, ինքս նրանց հետևից վազել եմ, նրանց կոչ եմ արել, որ հետ գան, նրանցից ոմանք, այդ թվում հայհոյելով, որ մենք չենք հասկանում գործից, ու պետք է գնանք»: Դավիթ Սանասարյանը նկատեց, չի կարողացել այդ քաղաքացիներին համոզել, որպեսզի հետ դառնան: Ըստ Սանասարյանի՝ Անդիրաս Ղոկասյանը և Արմեն Մարտիրոսյանը  նույնպես կոչեր են արել, որպեսզի այդ քաղաքացիները չգնան դեպի ՊՊԾ գունդ: