A
A
Նույն' 5-րդ տեղում
Աջակցիր «Ա1+»-ինՉինաստանի Նանյին քաղաքում շարունակվող ՖԻԴԵ-ի կանանց «Գրան Պրիի» 9-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանը սեւերով ոչ-ոքի խաղաց այդ երկրի ներկայացուցիչ Ժու Վենժունի հետ: Մեր շախմատիստուհին վաստակել է 5 միավոր եւ կրկին զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը:
Ինը տուրից հետո մրցաշարը գլխավորում է չինուհի Կսյու Յուհուանը, որը հաղթեց իր հայրանակից Ժու Շենին եւ վաստակեց 6,5 միավոր: Իսկ ահա մինչ այդ առաջին տեղում գտնվող ֆրանսուհի Մարի Սեբահը (6 միավոր) պարտվեց եւ զիջեց դիրքերը:
Նախավերջին' 10-րդ տուրում, Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով կմրցի մրցաշարի ընդգծված ետնապահ Քեմրե Յիլդիզի (Թուրքիա) հետ, որը բոլոր պարտիաներում էլ պարտություն է կրել: