Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում 72 ժամը մեկ մեկ կին մահանում է արգանդի վզիկի քաղցկեղից (տեսանյութ)

Հասարակություն
Arsen-Torosyan

Հայաստանում յուրաքանչյուր 36 ժամը մեկ ախտորոշվում է արգանդի վզիկի քաղցկեղ մեկ կնոջ մոտ, իսկ յուրաքանչյուր 72 ժամը մեկ` մեկ կին մահանում է դրանից: «Ֆեյսբուք»-ի  իր էջում  գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Պապիլոմա վիրուսային վարակի դեմ պատվաստումը կանխարգելում է մերօրյա տարածված այս հիվանդությունը՝ քաղցկեղը, ապահովելով հիվանդության արդյունավետ վերահսկում և դրանից մահացության կրճատում: Արդյո՞ք սրա դեմ «պայքարողները» և նրանց համակարգողները պատասխան կտան չփրկված կյանքերի համար»,-նշել է Արսեն Թորոսյանը: