Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երրորդ անգամ

Սպորտ

Երեւանի «Միկայի» տղամարդկանց թիմը ի հաշիվ Գաբրիել Սարգսյանի եւ Տիգրան Լ. Պետրոսյանի տարած հաղթանակների, հերթական երկու միավորները վաստակեց մակեդոնական Օհրիդ քաղաքում շարունակվող շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությունում: Մեր թիմը 3,5:2,5 հաշվով պարտության մատնեց մրցաշարի առաջատար Ուկրաինայի «Կիեւչեսին»' տոնելով երրորդ անընդմեջ հաղթանակը: Երեք տուրից հետո «Միկան» զբաղեցնում է 6-րդ տեղը, քանի որ ընդհանուր միավորներով (11) զիջում է առաջին հնգյակի թիմերին: 4-րդ տուրում, որը տեղի կունենա այսօր, մեր շախմատիստները կհանդիպեն հենց առաջատարի' գերմանական «Բադեն-Բադենի» հետ (16,5 միավոր), որի կազմում հանդես է գալիս Սլովենիայի դրոշի տակ ելույթ ունեցող մեր հայրենակից Սերգեյ Մովսիսյանը:

Կանանց մրցաշարում շարունակում է անհաջող հանդես գալ Երեւանի «Միկան»: Հերթական' 3-րդ տուրում, մեր թիմը 1,5:2,5 հաշվով պարտվեց լեհական «Պոլոնիա Վոտումին» եւ այժմ 1 միավորով  եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

 Այսօր տեղի կունենա 4-րդ տուրը, սակայն «Միկան» այս անգամ ազատ կմնա, քանի որ մասնակիցների թիվը կենտ է' 11: