Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տրանսգենդեր կինը ելույթ ունեցավ Աժ ամբիոնից, Նաիրա Զոհրաբյանը զայրացավ (տեսանյութ)

Քաղաքականություն
lilit

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հունից դուրս եկավ  «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ։  Նրան զայրացրեց «Իրավունքի կողմ»ՀԿ  ղեկավար Լիլիթ Մարտիրոսյանի ելույթը։ «ՀՀ ԱԺ ամբիոնից ձեզ եմ դիմում՝  տրանսգենդեր կին, բայց խնդրում եմ ինձ որպես հավաքական կերպար ընդունեք: Հանդիսանալով որպես հայ տրանսգենդեր անձանց համայնքի անդամ և «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ նախագահ՝ ես իմ մեջ ամփոփում եմ խոշտանգված, բռնաբարված,  առևանգված, այրված, ողջակիզված, դանակահարված, սպանված, մահափորձի ենթարկված, արտագաղթած, խարանի ու խտրականության ենթարկված հայ տրանսգենդերի կերպարը»: Ըստ նրա՝ 283 նմանատիպ դեպք է տեղի ունեցել, հետեւաբար. «իմ ու ձեր կողքին ապրում են այդքան  հանցագործներ»։ Նա ելույթը ավարտեց։  Նարիա Զոհրաբյանը արձագագանքը մեղմ չէր. « Օգտվել առիթից և այս ամբիոնից բարձրացնել հարց, որը այս պահին չկա մեր օրակարգում, ես համարում եմ անհարգալից վերաբերմունք: Չի կարելի խախտել օրակարգը, այստեղ խտրական վերաբերմունքի խնդիր չկա, երբ որ հարցը կվերաբերվեր ձեզ, կհրավիրեինք կխոսեիք»: ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով խորհրդարանական լսումների օրակարգում  դատաիրավական բարեփոխումները,  հաշմանդամություն ունեցողների  եւ երեխաների խնդիրներն էին։ Նաիրա Զոհրաբյանի խոսքից հետո  Լիլիթ Մարտիրոսյանը և մի քանի  մասնակիցներ  լքեցին դահլիճը: