A
A
«ՊԵԿ-ը ուզում է «Սպայկա» ընկերության վիզը կտրել». Դավիթ Ղազարյան (տեսանյութ)
«Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը չի հասկանում կալանքի միջնորդությունը, ասում է՝ քննությանը երբևէ չի խոչընդոտել : «Ես իմ համագործակցությունը ՊԵԿ-ի հետ շատ անկեղծ եմ համարում ,իսկ պատասխանը եղել է «ջարդ»: Ցանկացած գումար, որը որ իրականում պետք է «Սպայկան» վճարի , մենք դա կվճարենք»,- ասաց «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը: Նրա խոսքով 7 միլիարդից 5,5-ը ետ վերադարձնելու ենթակա գումար է, մնացածի համար «պետք է կանչեին դիսկուսիայի, 6 ամիս օպերացիա են արել ու իրենց չեն կանչել ոչ մի տեղ»: «ՊԵԿ-ը ուզում է «Սպայկա» ընկերության վիզը կտրել»,-ասաց նա։ ժամը 17-ին դատարանը քննելու է նրա նկատմամբ կալանքը կիրառելու միջնորդությունը։ «Սպայկա»-ի աշխատակիցները հավաքվելու են դատարանի մոտ։