Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարծրատիպերը առաջանում են գիտելիքի պակասից. ՄԻՊ (տեսանյութ)

Քաղաքականություն
56296917_2048704565226810_6783718441065906176_n

Ազգային ժողովում շարունակվում է   «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով քննարկումը:  Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշեց, որ իր համար կարևոր է, որպեսզի մարդու իրավունքների խթանման ու կանխարգելիչ աշխատանքների իրականացումն է: Այս տեսանկյունից կարևոր է, որպեսզի հասարակությանը իրազեկումը բարձրանա, դրա համար ՄԻՊ-ի գրասենյանկը հետաքրքիր նախաձեռնություն ունի, որը մոտ 1 ամսից արդեն իրականություն կլինի: «Այֆոն և անդրոիդ համակարգում կներդնենք հավելված, որը  ուղարկելու է կարճ հաղորդագրություն, ինչպես իրավունքը պաշտպանել որևէ իրավիճակում: Օրինակ՝ խոշտանգման զոհ դառնալու պարագայում ո՞ր մարմնին դիմել կամ ի՞նչ ադյունավետ պաշտպանական մեխանիզմներ կան: Կամ ի՞նչ անել, եթե  երեխան հայտնվել է վատ վիճակում օրինակ՝ դպրոցում, կամ ենթադրենք բռնություն է կիրառվել»: Հաղորդագրությունները լինելու են հատուկ սկզբունքով մշակված: Արման Թաթոյանը նշեց, որ գործակցել են միջազգային գործընկերների հետ: Իսկ ամենակարևորն այն է, որ քաղաքացին աշխարհի որ մասում էլ լինի, ստանալու է այդ հաղորդագրությունը: Կանանց իրավունքների պաշտպանության մասին նույնպես մտածել են ՄԻՊ գրասենյակում: Առաջնահերթ թիրախը կարծրատիպեր կոտրելն է: Արման Թաթոյանը նշում է, որ կարծրատիպերը առաջանում են գիտելիքի պակասից: ՄԻՊ-ն անձամբ է լինում մարզերում և քննարկումներ ունենում կանանց հետ: Ունեն հաջողված դեպքեր, օրինակ կան կանայք, որոնք փոքր բիզնես ունեն: «Այս հաջողված փորձերը պետք է ցույցտան, որ կնոջ  տնտեսական կարողությունների ուժեղացումը հասարակության համար է անհրաժեշտ՝ տնտեսական զարգացման համար»: