Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալիևը չի հրաժարվել իր նպատակներից. Արցախի գրավում, Երևան, Զանգեզուր». Թեւան Պողոսյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Tevan

Իմ պատկերացմամբ՝ Ադրբեջանը մի խնդիր է իր առջև դրել. քանդել հայկական միասնականությունը. ասում է  Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թեւան Պողոսյանը: Ըստ քաղաքական գործչի՝ Ալիևը փորձում է տեղեկատվական հարձակումների միջոցով լարվածություն առաջ բերել Հայաստանում՝ կատարած ռազմատենչ հայտարարություններով, ինչպես նաև օգտագործելով Հայաստանում առկա հասարակական տրամադրությունները։ Ալիևը փորձելու է, ըստ նրա, քանդել հայկական միասնականությունը, ինչպես նաև խանգարել Հայաստանում օտարերկրյա ներդրումների իրականացումը։ Պողոսյանը համոզված է, որ Ալիև կրտսերը չի հրաժարվել իր նպատակներից, այն է գրավել ամբողջ Արցախը, «վերցնել» Երևան ու Զանգեզուրը, իսկ Հայաստանն իր հերթին պետք է իր այլընտրանքները զարգացնի և փորձի Արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցություններում իր օրակարգը թելադրել։ Նա նաև ողջունեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի՝ Արցախի տարածքներում վերաբնակեցման հայտարարությունը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ «Նոր պատերազմ, նոր տարածքներ» խորագրով հայտարարությունը, Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի՝ խաղաղության կազմակերպման շուրջ հայտարարությունները։ Իսկ Գերմանիայի խորհրդարանի կողմից ապրիլի 4-ին վավերացրած ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը գնահատեց որպես հայակական միասնականության (ՀԿ-ների, Սփյուռքի, քաղաքական-հասարակական գործիչների, կուսակցությունների միասնական հաղթանակ) հետևանք ու հաղթանակ։   Մանրամասները տեսանյութերում