Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրային քննարկում ԱԺ-ում` ՄԻՊ նախաձեռնությամբ (տեսանյութ)

Քաղաքականություն
azgayin-joxov-2

Ազգային ժողովում քննարկվում է  Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ ընթանում է հանրային քննարկում «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով:  Քննարկմանը մասնակցում են Հայաստանում մի շարք երկրների դիվանագիտական ներկայացուցիչներ, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ելույթում անդրադարձավ երեխաների իրավունքների պաշտպանության խնդրին: «Ցավոք սրտի մենք երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում ունենք խնդիրներ, և ներառական կրթության հետ էլ անելիք ունենք»: Նա հավելեց, որ նման քննարկումները ոլորտում առկա խնդիրները լուծելու համար մեծ նշանակություն ունեն: Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանն ընդգծեց, որ հեղափոխությունը հնարավորություն է ստեղծել մարդու իրավունքների ոլորտում խորը  բարեփոխումներ անելու համար: «Մենք պարտավոր ենք առավելագույնս օգտագործել մեր հանրության մեջ քաղաքացիական հասունության և ինքնագիտակցության այս զարթոնքը և կոնսոլիդացնել պետական ապարատի ու քաղաքացիական հասարակության ներուժը մարդու իրավունքների ոլորտում նշանակալի ձեռքբերումներ գրանցելու ուղղությամբ»: