Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարտի 1-ին տուժած անձանց աջակցություն կտրվի (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled-6

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի  հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն տվեց ԱԺ փոխխոսնակներ՝ Լենա Նազարյանի և Ալեն Սիմոնյանի հեղինակած օրենքի նախագծին, որով առաջարկվում է ՝ 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց տալ աջակցություն: Նախագծի քննարկման ժամանակ, Լենա Նազարյանն ընդգծեց, որ մինչև այսօր տուժած մարդիկ պատշաճ ուշադրության չեն արժանացել: «Իրականում պետության կողմից աջակցություն տրամադրվել է, բայց եղել է  տարբերակված մոտեցում: Ես ստացել եմ տեղեկանքներ համապատասխան մարմիններից, որոնք հավաստում են՝ եղել են տուժածներ, որոնք ստացել են  շատ մեծ աջակցություն, և մինչև հիմա էլ ստանում են նպաստի տեսքով, իսկ կան մարդիկ, որոնք ընդհանրապես որևէ աջակցություն չեն ստացել»:  Նիստին ներկա Արդարադատության նախարարը առաջարկեց, որպեսզի աջակցության իրավունք ունեցող  մարդիկ դիմումը  ներկայացնեն ՀՀ Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց  հետո 3 տարվա ընթացքում:  Նախագիծն առաջիկա քառօրյային կլինի խորհրդարանի օրակարգում: