Եթե պարոն Քոչարյանը ցանկանա, կլրացնի. Հայկ Ալումյան (տեսանյութ)
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը կկայանա վաղը՝ ապրիլի 5-ին, ժամը 12.00-ին: Պաշտպան Հայկ Ալումյանը նշեց, որ նախկին նախագահը հայտարարությամբ հանդես չի եկել: «Վաղը ես կշարունակեմ ու կավարտեմ բողոքս ներկայացնելը։ Պաշտպանական կողմից դեռ 3 բողոք կա: Մնացած բողոքներն էլ կներկայացվեն, որից հետո մենք կներկայացնենք մեր առարակությունները դատախազության բողոքի վերաբերյալ և դատախազությունը կներկայացնի իր առարկությունները մեր բողոքի վրա, որից հետո հավանաբար նաև պարոն Քոչարյանը, եթե լրացնելու բան կունենա, ապա կլրացնի»,-ասաց նա։ Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, քննվում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքը: