Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մանվել Գրիգորյանին դատարան չէին բերել (տեսանյութ)

Քաղաքականություն
manvel

Երևան քաղաքի Վերաքննիչ քրեական դատարանում գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու` առաջին ատյանի դատարանի որոշման դեմ փաստաբանական խմբի  ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվեց։ Գործին ներգրավվել էր նոր դատախազ, որը գործի նյութերին ծանոթանալու համար դատարանից ժամանակ էր խնդրել: Մանվել Գրիգորյանն էլ չէր բերվել դատարան, քանի որ դեռևս քաղաքացիական հիվանդանոցում է. այս մասին հայտնեցին Գրիգորյանի փաստաբանները։