Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր ՃՈ-ն քիչ փողով ավելի լավ է աշխատում, քան նախկինում կոռումպացված լինելով. ոստիկանապետ (տեսանյութ)

Քաղաքականություն
Region-Capture-3

Կառավարության նիստի ավարտից հետո, ոստիկանապետ Վալերի Օսիպյանը պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձավ նաև ապրիլի 2-ին Եռաբլուրում կատարված գողությանը: Դիտարկմանը, թե նորություն կա՞, ո՞վքեր են գողություն կատարողները, ոստիկանապետը նշեց. «Կասկածյալներ ունենք, մենք զբաղվում ենք: Դատապարտում եմ նման արարքը, հատկապես, երբ այն կատարել են Եռաբլուրում, բայց ես ձեզ տեղեկացնեմ, որ մի փոքր էլ այնպես չէ, հանրության մեջ  կարծիք է ձևավորվել, որ իրավապահների ներկայությամբ է տեղի ունեցել, դա այդքան էլ այդպես չէ»:  Ըստ նրա՝ անվտանգությունից ելնելով Եռաբլուրում ոստիկանության ծառայողներ են եղել, բայց արարողակարգային միջոցառումներից հետո  ոստիկանները ավարտել են իրենց ծառայությունը: Վալերի Օսիպյանն ընդգծեց, որ գողությունը  տեղի է  ունեցել այն հատվածում, որտեղ դա տեսանելի չէր: ՀՀ ոստիկանապետն այլ մանրամասներ չներկայացրեց, շեշտեց,  որ ոստիկանությունը հարմար ժամանակ կներկայացնի դրանք: Ոստիկանապետը անդրադարձավ նաև ճանապարհային ոստիկանության աշխատանքին: Դիտարկմանը, թե հայտարարում եք, որ կոռուպցիա չկա, դրա համար է ճանապարհային ոստիկանությունը վատ  աշխատում:  Վալերի Օսիպյանը դիմելով լրագրողին,  նկատեց՝ իսկ կարող եք ասել՝ ինչով է վատ աշխատում ճանապարհային ոստիկանությունը, ինչին ի պատասխան լրագրողն ասաց. «Արգելված վայրերում կայանված ավտոմեքենաները»: Լրագրողին արձագանքեց ոստիկանապետը. «Երբ որ ճանապարհային ոստիկանները նկատում են, որ ոչ սահմանված տեղերում են կայանել և առհասարակ ճանապարհային երթևեկության կանոնների  խախտում  է եղել, արձագանքում են»: Ըստ ոստիկանապետի՝ այսօր ճանապարհային ոստիկանները քիչ փողով ավելի լավ են աշխատում, քան նախկինում կոռումպացված լինելով: Ի դեպ, դժգոհություններ կան, որ  հանցավորությունը աճել է, ավելացել են բնակարանային,  ավտոմեքենաների գողության դեպքերը: Դիտարկմանը, թե սա պայմանավորված է համաներմամբ, Վալերի Օսիպյանը հստակ պատասխան չտվեց, բայց նկատեց. «Այս պահին համաներումով ազատվածներից 71 անձ կատարել է 130 հանցագործություն: 71-ից կալանավորվել է 14 մարդ: