Անարդյունավետ հանդիպում էր. քաղաքագետը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին (տեսանյութ)
Քաղաքագետ, հասարակական գործիչ Սերգեյ Շաքարյանցը, Վիենայում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպումը գնահատում է՝ անարդյունավետ։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում, ըստ քաղաքագետի, ամեն ինչ պտտվում է Մադրիդյան սկզբունքների շուրջ։ Նրա համոզմամբ՝ քաղաքականության մեջ բարեկամական-ազգակցական կապերը նույնպես մեծ դեր են խաղում։ Որպես օրինակ՝ նշում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Բաքվում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Մեթյու Բրայզայի դեպքը, քանի որ վերջինիս կինն ազգությամբ թուրք է, որի պատճառով էլ Արցախյան հիմնահարցի կարգավորման բանակցություններում առաջարկվել էր ադրբեջանանպաստ փաստաթուղթ (նկատի ունի Մադրիդյան սկզբունքները - հեղ.)։ Իսկ տարածաշրջանում առկա մարտահրավերներին դիմագրավելու հարցում, հասարակական գործչի կարծիքով, Հայաստանի լավագույն դաշնակիցն Իրանի Իսլամական Հանրապետությունն է։ Մանրամասները տեսանյութում