A
A
Նանային հաղթել չհաջողվեց
Աջակցիր «Ա1+»-ինՉինաստանում տեղի ունեցող ՖԻԴԵ-ի կանանց «Գրան Պրիի» մրցաշարում մեր մասնակից Լիլիթ Մկրտչյանը 8-րդ տուրում սպիտակներով հանդիպեց մրցաշարի առաջատարներից մեկի' Նանա Ձագնիձեի (Վրաստան) հետ: Գրանցվեց ոչ-ոքի արդյունք:
Լիլիթ Մկրտչյանը 4,5 միավորով մնաց նույն' 5-րդ տեղում, իսկ ահա Նանա Ձագնիձեն մեկ տեղով նահանջեց եւ այժմ զբաղեցնում է 3-րդ տեղը: Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է ֆրանսուհի Մարի Սեբահը, որն այս տուրում հաղթեց Քաթարը ներկայացնող Ժու Չենին եւ վաստակեց 6 միավոր: Նրանից 0,5 միավորով ետ է մնում չինուհի Կսյու Յուհուանը:
Վաղը կկայանան 9-րդ տուրի պարտիաները: Լիլիթ Մկրտչյանը սեւ խաղաքարերով կհանդիպի Չինաստանի մեկ այլ ներկայացուցիչ Ժու Վենժունի հետ, որը գտնվում է 7-րդ տեղում (4 միավոր):