Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գազալցակայանները ՀԴՄ-ներ պետք է տրամադրեն

Տնտեսություն
c544117283bf870273be73edd14bb882

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի  հայտարարությունը Հաշվի առնելով վերջին շրջանում մեր քաղաքացիներից ստացվող բազմաթիվ բողոքներն ու դժգոհությունները՝ Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ԱԳԼՃԿ բոլոր տնտեսվարողներին և աշխատակիցներին հորդորում է խստագույնս հետևել լցակայաններում վաճառվող գազի չափաբաժնին և զերծ մնալ խախտումներից՝ խուսափել թերլիցքավորումներից և գազի ճնշման սահմանված չափի գերազանցումից, հետևելով «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ Չափագիտության ազգային մարմնի պաշտոնական կայքում՝ www.metrology.am հրապարակվող ամենօրյա մատակարարվող գազի խտության չափին, լինել բարեխիղճ սպառողների հանդեպ, պարտադիր տրամադրել ՀԴՄ կտրոններ, այլապես՝ ստիպված կլինի դիմել վերահսկողական-վարչարարական առավել խիստ միջոցների: Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը սպառողներին հորդորում է լինել հանրային վերահսկող անպայման պահանջել ՀԴՄ կտրոն և ցանկացած խախտում հայտնաբերելու դեպքում անմիջապես դիմել Շուկայի վերահսկողության տեսչական մարմին՝ ներկայացնելով գրավոր դիմում-բողոք՝ առձեռն կամ ստորագրված տարբերակն ուղարկելով [email protected], [email protected] էլփոստերից որևէ մեկին: Հարցերի դեպքում՝ զանգահարել թեժ գծին՝ 010 23 56 00 հեռախոսահամարով: