Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դավիթ Խաժակյանը՝ ավտոգազի թանկացման հնարավոր պատճառի մասին (տեսանյութ)

Տնտեսություն
davit-xajakyan

Երևանի Ավագանու «Լույս» խմբակցության նախագահ Դավիթ Խաժակյանը ֆբ-յան իր էջում գրառում է արել. «Ավտոգազի թանկացման հնարավոր պատճառի մասին... ԱԳԼՃԿ-ում կա երկու տեսակի գազ չափող սարքավորում. այն որը չափում է մեքենա լցվող գազի հոսքը և այն որը չափում է գլխավոր խողովակից կայան մտնող հոսքը: Վարչապետի հանձնարարականը իհարկե տրամաբանական էր` գազը չափել և վաճառել կիլոգրամով, որպեսզի ջերմաստիճանի տատանման կամ այլ գործոններից գազ սպառողը չտուժեր:

Կա մի նրբություն, որի մասին խոսում եմ որպես այս թեմայով թեզ պաշտպանած մագիստրոս: Բանն այն է, որ կայանում եղած բաշխիչ աշտարակների ցուցմունքների գումարը սովորաբար չի համապատասխանում ճնշակայան մտնող չափիչ սարքի ցուցմունքին: Վերջինս «ինչ-որ» գործոնով պայմանավորված ցույց է տալիս ավելի շատ, քան իրականում սպառել է տվյալ ճնշակայանը և կայանի սեփականատերը ստիպված իր հերթին թանկացնում է գազը: Արդյունքում նույն ծավալի գազը վարորդը ստանում է ավելի թանկ և բնականաբար դժգոհում, որ իրեն խաբել են: Վարչապետն ասաց, որ, եթե կիլոգրամով չափելու արդյունքում գազը թանկանա, ապա կստացվի, որ վարորդները խաբվել են այսքան ժամանակ: Այո, դա ճիշտ է, բայց խնդիրը պետք է փնտրել ոչ թե գազալցակայանի ներսում` այլ վերջինիս ընդհանուր սպառումը ցույց տվող չափիչ սարքում, որը, եթե չեմ սխալվում տեղադրում կամ տրամադրում է Գազպրոմը: Ստուգե՛ք մուտքային հաշվիչները... շատ բան կպարզվի»,- գրել է նա: