Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրիգոր Մնացականյանը ոսկե մեդալ է նվաճել Վրաստանում

Սպորտ
cid__01f9e1cf-860b-3371-c5bd-2c777b221a08@yahoo

Վրաստանի Քութայիսի քաղաքում կայացել է սուսերամարտի միջազգային մրցաշար, որտեղ Հայաստանը ներկայացրել են 9 պատանի մարզիկներ: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, խոցասուսերակիր Գրիգոր Մնացականյանը դարձել է մրցաշարի հաղթող: Աիդա Ալոյանն էլ նույն զենքաձեւում դարձել է բրոնզե մեդալակիր:  Անի Դավթյանը ճկասուսեր ձեւում է նվաճել բրոնզե մեդալ: Հայաստանի սուսերամարտիկները այս օրերին ուսումնամարզական հավաքներ են անցկացնում Գյումրիում եւ Ծաղկաձորում: Պատանի եւ երիտասարդ մարզիկները նախապատրաստվում են ապրիլի 6-14-ը Լեհաստանի Տորոն քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը: