Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՅԴ-ականները պահանջում են հանդիպում դատախազի հետ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Hrach-Muradjan-nkar

2013 թվականի ապրիլի 2-ին իր իսկ աշխատավայրում սպանվեց Պռոշյան համայնքի ղեկավար, արցախյան ազատամարտի հերոս Հրաչ Մուրադյանը։ ՀՅԴ անդամները և նրա հարազատները ՀՀ Գլխավոր դատախազության դիմաց իրենց իրենց բողոքն էին արտահայտում պահանջելով գործի վերաբացում և մեղավորների բացահայտում։ Մասնակինցները նշում էին, որ չեն հեռանա մինչև չհանդիպեն ՀՀ գլխավոր դատախազի հետ։ ՀՅԴ կուսակցության անդամ Արծվիկ Մինասյանը նշում է, որ  անցել է 6 տարի, սակայն առ այսօր գործի բացահայտման էական տեղաշարժ չկա. «Մենք համարում ենք, որ այս սպանությունը պետք է դիտարկել, որպես մի ամբողջ գործողությունների հաջորդականություն։ 2008-2009 թվականներից հետևողականորեն Հրաչ Մուրադյանի կյանքին վերջ տալու գործողություններ են իրականացվել, սակայն այդ ընթացքում իրավական մարմինները որևէ գործողություն չեն իրականացրել։ Մենք համարում ենք, որ քննչական գործողությունները իրականացվել են  ոչ պատշաճ»։ Արծվիկ Մինասյանը կարծում է, որ վկաների և ապացույցների հայթայթման ուղղությամբ պետք է քայլեր իրականացնել։ Սակայն այս ամենը պետք է իրականացվի գլխավոր դատախազի անմիջական ներգրավմամբ։ Շուրջ մեկ ժամ  հետո  Իշխան Սաղաթելյանը, Արծվիկ Մինասյանը և  Հրաչ Մուրադյանի եղբորորդին ներս մտան դատախազություն: