A
A
ԱՆ-ը՝ Ռոստովում վթարի ենթարկված հայ ուղեւորների մասին (տեսանյութ)
Ապրիլի 1-ին, ժամը 19:50-ի սահմաններում Ռոստովի մարզի Ակսայսկի շրջանի Մ-4 Դոն ավտոճանապարհի 1037-րդ կմ-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար` «Chevrolet Cruze» մակնիշի և «Mercedes Sprinter 311 CDI» մակնիշի ավտոմեքենաների մասնակցությամբ: «Mercedes Sprinter» միկրոավտոբուսում եղել է ազգությամբ հայ 15 ուղևոր: Պատահարի արդյուքնում հայերից վնասվել է միայն մեկը` քթի հատվածում, տեղում ստացել է անհրաժեշտ բուժօգնություն: Ուղևորների հոսպիտալացման կարիք չի եղել: Այս մասին հայտնում ԱՆ մամլո խոսնակը։