Հայաստանի ուժային եռամարտիկները 2-րդն են Եվրոպայի գավաթում
Բելառուսում կայացած ուժային եռամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականը (մարզիչ՝ Սերգեյ Ասատուրով) թիմային հաշվարկով զբաղեցրել են 2-րդ տեղը։ Այդ մասին հայտնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը: Անհատական հաշվարկով մրցաշարի հաղթող է դարձել 59 կգ քաշային Մանվել Գասպարյանը (395 կգ): Մրցանակային 2-րդ տեղ զբաղեցրել են 66 կգ քաշային Արմեն Մարտիրոսյանը (465 կգ), 74 կգ քաշային Արա Հովհաննիսյանը (510 կգ), 83 կգ քաշային Լեւոն Քոչարյանը (սեղմում հենարանից՝ 165 կգ), Թաթուլ Հարությունյանը (545 կգ) եւ 93 կգ քաշային Արայիկ Առաքելյանը (սեղմում հենարանից՝ 130 կգ): 105 կգ քաշային Հարութ Ավանեսյանը (597.5 կգ), 120 կգ քաշային Արկադիա Զաքարյանը (սեղմում հենարանից՝ 165 կգ) եւ Կարեն Ղահրամանյանը (642.5 կգ) բավարարվել են 3-րդ տեղով։