Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե Հայաստանում հաջողություն չունեցանք, կդիմենք միջազգային ատյաններ». Կարեն Տոնոյան (տեսանյութ)

Հասարակություն
karen-tonoyan

Թվում էր, թե  հետհեղափոխական շրջանում «Էլեկտրիկ Երևանի» իրադարձությունների ընթացքում լրագրողների աշխատանքի խոչընդոտման և նրանց հանդեպ բռնություն իրականացրած անձինք  պատասխանատվության կենթարկվեն,  բայց  ինչպես տեսնում ենք Հատուկ քննչական ծառայությունը  հետհեղափոխական շրջանում առավել անարդյունավետ է աշխատում:  Այս մասին հայտարարեց Խոսքի ազատության և պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանը՝ անդրադառնալով  Էլեկտրիկ Երևանի մասով  ՀՔԾ-ի   կասեցման վերաբերյալ  որոշմանը: 2015 թվականի հունիսի 23-ի իրադարձություններից հետո, երբ քրեական գործ հարուցվեց,  21 տուժած լրագրողներից 3-ը դիմեցին ԽԱՊԿ՝ իրենց իրավունքների պաշտպանության համար: ԽԱՊԿ-ն հարցումներ ուղարկեց ՀՔԾ՝  հասկանալու, թե ինչ ընթացք է ստանում գործը: Սակայն  Էլեկտրիկ Երևանի իրադարձություններից  հետո հարուցված քրեական  գործով միայն մեկ քննիչ էր աշխատում, ընդ որում գործընթացը ձևական բնույթ էր կրում: Խոսքի ազատության և պաշտպանության կոմիտեն բարձրաձայնեց այս մասին: Արդյունքում  բողոքը հասավ գլխավոր  դատախազին, որից հետո քննչական խումբ կազմվեց գործի քննությունն  առավել հետևողականորեն քննելու համար: Սակայն նույնիսկ այդ դեպքում նախաքննությունը լուրջ ընթացք չունեցավ: Ի վերջո` բողոքով դիմեցին  միջազգային ատյաններ: Երկու լրագրողների  գործն  ուղարկվեց ՄԱԿ-ի իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան:  Սակայն  միջազգային ատյաններից տեղեկացրին, որ  հարկավոր է նախ  երկրի ներսում անցնել բոլոր երեք դատարանի ատյաններով, որից   հետո,  եթե հարցը  լուծում չստանա,  նոր կարող են  դիմել միջազգային ատյաններ:  Սակայն տեսնելով,  որ նախաքննությունն  անարդյունավետ  ընթացք է ստանում,   2016-2017 թթ-ի  խոսքի ազատության և պաշտպանության  կոմիտեն դիմեց  միջազգային ատյանների,  գործը շարունակելով  ՄԱԿ-ի մարդու իրավունքների դատարանում: Աշոտ Մելիքյանի խոսքով  այդ նույն գործը ՀՔԾ-ի կողմից, ի վերջո լուծում չստանալով հանգեցրեց կասեցման որոշման. «Ես չեմ կարծում, որ լրագրողական հանրությունը կարող է հանդուրժել սա, այն պարզ պատճառով, որ շատ լրագրողներ այդ իրադարձությունների ընթացքում ապօրինի բերման են ենթարկվել»- ասաց Աշոտ Մելիքյանը: Մանրամասն՝ տեսանյութում