Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՇՎՏ-ն ստուգումներ է անցկացրել «ԱՐԱՍ ՖՈՒԴ» ընկերությունում (տեսանյութ)

Հասարակություն
teschakan

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ստուգումներ է անցկացրել «ԱՐԱՍ ՖՈՒԴ» ընկերությունում: Ստուգումների արդյունքում պարզվել է, որ ընկերությունը կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության թղթե և քիմիական թելքերից ապրանքները, ինչպես նաև օծանելիքակոսմետիկական արտադրանքները իրացնում է առանց համապատասխանության հավաստման փաստաթղթի: Հայտնաբերված խախտումները սեղմ ժամկետներում տնտեսվարողի կողմից վերացվել են: