Փոփոխություններ կազմում եւ ծրագրում
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի հավաքականի նախնական կազմում երկու փոփոխություն է տեղի ունեցել Իսպանիայի եւ Թուրքիայի ընտրանիների հետ խաղերից առաջ: Այդ մասին տեղեկացնում է ֆուտբոլի հանրապետական ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրաժարվել է «Ուլիսի» կիսապաշտպան Դավիթ Գրիգորյանի ծառայություններից, իսկ հոլանդական «Հարլեմի» հարձակվող Էդգար Մանուչարյանը վնասվածք է ստացել իր թիմի վերջին հանդիպման ժամանակ եւ չի կարող մասնակցել այդ խաղերին:
Փոխվել է նաեւ մարզումային ծրագիրը: Հոկտեմբերի 8-ին «Հանրապետական» մարզադաշտում նախատեսված պարապմունքի փոխարեն մեր հավաքականն ստուգողական հանդիպում կանցկացնի Հայաստանի երիտասարդական ընտրանու հետ: Ավելացնենք նաեւ, որ մարզումներից փակ կլինի միայն հոկտեմբերի 9-ին նշանակված նախախաղային պարապմունքը: