Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տղամարդիկ կրկին հաղթեցին

Սպորտ

Մակեդոնական Օհրիդ քաղաքում ընթացող շախմատի եվրոպական ակումբների գավաթի խաղարկությունում երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Երեւանի «Միկայի» տղամարդկանց թիմը:

Մեր շախմատիստները լարված պայքարում 3,5:2,5 հաշվով պարտության մատնեցին Մոսկվայի ՇՍՄ-64 թիմին: Կայացած 6 պարտիաներից 5-ն ավարտվեցին ոչ-ոքի, եւ միայն Գաբրիել Սարգսյան - Կարունա Ֆաբիանո մրցավեճում գրանցվեց հաղթանակ հայ շախմատիստի օգտին: «Միկան» թեեւ երկու տուրից հետո տարել է նույնքան հաղթանակ, սակայն ընդհանրապես վաստակած միավորներով (9,5) զբաղեցնում է 14-րդ տեղը: Այսօր մեր թիմը կհանդիպի Ուկրաինայի «Կիեւչես» թիմի հետ, որը 13,5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

«Միկայի» կանանց թիմը 2-րդ  տուրում ոչ-ոքի' 2:2 ավարտեց ռումինական «Կոտնարի-Պոլիտեխնիկայի» հետ հանդիպումը: Մեր շախմատիստուհիները վաստակեցին առաջին միավորը եւ այժմ գրավում են նախավերջին' 10-րդ տեղը: Երրորդ տուրում «Միկան»կմրցի լեհական «Պոլոնիա Վոտում» թիմի հետ: