Առանց նոր մրցանակի
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի մարզիկներն ավարտեցին ելույթները Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում ընթացող ֆրանկոֆոնյան 6-րդ խաղերում:
Բռնցքամարտի մրցումներում առավել հաջող հանդես եկող, 69 կգ քաշային Գագիկ Թամազյանը չկարողացավ հաղթահարել 1/4 եզրափակիչի արգելքը եւ զրկվեց բրոնզե մեդալ նվաճելու վերջին հնարավորությունից:
Սեղանի թենիսի կանանց մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Հասմիկ Խաչատրյանն առաջին խաղում հաղթեց ռուանդացի Ֆոնտեն Մուկամուհիզին, սակայն հետո պարտվեց Կանադան ներկայացնող չինուհի թենիսիստ Մո Ժանգին եւ դուրս մնաց հետագա պայքարից: Զուգախաղերում Հասմիկ Խաչատրյանն ու Ալեքսանդր Դիարյանը թեեւ հաղթահարեցին առաջին արգելքը, սակայն 1/8 եզրափակիչում պարտվեցին Մատեն - Լե Բրետոն ֆրանսիական զույգին եւ ավարտեցին ելույթները:
Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչներից միայն ձյուդոյիստ Համբարձում Տոնոյանն այս խաղերում նվաճեց արծաթե մեդալ: