Ոչ-ոքի
Աջակցիր «Ա1+»-ինՉինաստանում շարունակվող ՖԻԴԵ-ի կանանց «Գրան Պրիի» մրցաշարում Հայաստանի միակ մասնակից Լիլիթ Մկրտչյանը, որը երկու անընդմեջ հաղթանակներ էր տոնել հերթական տուրերում, չկարողացավ զարգացնել հաջողությունը: Նա 7-րդ տուրում ոչ-ոքի ավարտեց Մոնղոլիայի ներկայացուցիչ Բաթկույագ Մունգուլթուլի հետ պարտիան: Մեր շախմատիստուհին 4 միավորով 5-6-րդ տեղերն է բաժանում Քաթարը ներկայացնող Ժու Չենի հետ:
Ներկայումս մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է: Միանձնյա առաջատար Նանա Ձագնիձեն (Վրաստան) այս տուրում պարտվեց չինուհի Յանգ Չենին, իսկ երկրորդ տեղում գտնվող ֆրանսուհի Մարի Սեբահը հաղթեց թրքուհի Քեմրե Յիլդիզին: Նանա Ձագնիձեն ու Մարի Սեբահն իրենց ակտիվում ունեն 5-ական միավոր: Նրանցից 0,5 միավորով քիչ են վաստակել չինուհիներ Կսյու Յուհուան եւ Կսյուե Ժաոն:
8-րդ տուրը տեղի կունենա վաղը: Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով կմրցի առաջատարներից մեկի' Նանա Ձագնիձեի հետ: