A
A
Տղամարդիկ հաղթեցին, կանայք' պարտվեցին
Աջակցիր «Ա1+»-ինՇախմատային եվրոգավաթներում Հայաստանը կներկայացնեն Երեւանի «Միկայի» թիմերը:
Մակեդոնական Օհրիդ քաղաքում մեկնարկեց շախմատի եվրոպական ակումբների գավաթի խաղարկությունը, որին մասնակցում են Երեւանի «Միկայի» կանանց եւ տղամարդկանց թիմերը: Երեկ կայացել են առաջին տուրի հանդիպումները:
Մեր տղամարդկանց թիմը, որի կազմում հանդես են գալիս հանրապետության ուժեղագույն շախմատիստներ Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Զավեն Անդրեասյանն ու Տիգրան Լ. Պետրոսյանը, անդրանիկ խաղում 4:2 հաշվով հաղթեց բելգիական «Բորգերհութին»: «Միկայի» կանանց թիմը' Էլինա Դանիելյան, Հարիկա Դրոնավալի, Նինո Խուրցիձե, Լիլիթ Գալոյան կազմով, ցավոք, անհաջող սկսեց խաղարկությունը եւ առաջին տուրում խոշոր' 0:4 հաշվով զիջեց Վիդնոյեի «Սպարտակին» (Ռուսաստան):