A
A
Երկու անընդմեջ հաղթանակ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը Չինաստանի Նանյին քաղաքում ընթացող ՖԻԴԵ-ի կանանց «Գրան Պրիի» մրցաշարի հերթական երկու տուրերում հաղթեց չինուհի Ժաո Քսյուեին ու էկվադորցի Մարթա Բակերոյին, եւ վաստակելով 3,5 միավոր, բարձրացավ 3-րդ տեղ: Ճիշտ է, նա այժմ բավականին ետ է մնում մրցաշարի առաջատար Նանա Ձագնիձեից (Վրաստան), որն իր ակտիվում ունի 5 միավոր, սակայն երկրորդ տեղում գտնվող Մարի Սեբահին զիջում է ընդամենը 0,5 միավորով:
Այսօր մեր շախմատիստուհին 7-րդ տուրում սեւերով կհանդիպի Մոնղոլիայի ներկայացուցիչ Բաթկույագ Մունգուլթուլի հետ, որը 3 միավորով զբաղեցնում է 7-րդ տեղը: