ՇՈՒՐՋՕՐՅԱ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ` 2004թ.
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսի 22-ի բրիֆինգում ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Գագիկ Մարտիրոսյանը անդրադառնալով ջրաչափերի խնդրին` բնակիչներին խորհուրդ տվեց դրանք կանգնեցնելու միջոցներ չփնտրել, քանի որ ջրի հոսքը ստուգվում է տարբեր ջրաչափերով, եւ տարբերության դեպքում հսկողակական ստուգմամբ ի հայտ կբերվի խախտումը:
Այդ դեպքում, համաձայն օրենքի, հարցը կլուծվի դատական կարգով: «Անիմաստ զբաղմունք է»,- ասաց Գագիկ Մարտիրոսյանը` նշելով, որ մեքենայությունը կտեւի ընդամենը 40-45 օր:
Ըստ ջրային կոմիտեի նախագահի` ջրաչափեր տեղադրելուց հետո բնակչի ծախսերը նվազագույնը երկու անգամ կրճատվել են: Նա նշեց, որ պարտքերի դուրս գրման ու ջրաչափեր տեղադրելու պայմանագրեր կնքել են Երեւանի 274 հազար ընտանիքներից 259 հազարը, որը բավական լավ ցուցանիշ է: Մնացածի պարտքը, համաձայն օրենքի, գանձվելու է ամբողջությամբ:
Գագիկ Մարտիրոսյանը տեղակացրեց, որ 2003 թ. Երեւանում լայն նախապատրաստական աշխատանքներ են կատարվելու շուրջօրյա ջրմատակարարման անցնելու ուղղությամբ, փոխվելու են խողովակներ, կառուցվելու են նոր ջրագծեր եւ այլն: Աշնանը շուրջօրյա ջրամատակարման կանցնեն Աջափնյակը, մի շարք շենքեր Նոր Նորքում, Շենգավիթում, իսկ արդեն 2004 ապրիլ-մայիսից համայնք առ համայնք ամսեամիս կանցնեն շուրջօրյա ջրամատակարարման:
Ներկայումս, ըստ Գագիկ Մարտիրոսյանի, համակարգի կորուստները կազմում են 70, այնուհետեւ` սահմանված չափաքանակի: