Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերգեյ Միքայելյանն` աշխարհի գավաթակիր

Սպորտ

 

Հայաստանցի դահուկորդ Սերգեյ Միքայելյանը անվադահուկների աշխարհի գավաթի եզրափակիչ փուլում հաղթող է ճանաչվել 11 կմ ազատ ոճով վերելք մրցատարածությունում եւ հռչակվել աշխարհի երիտասարդների գավաթակիր: Այդ մասին «Ա1+»-ին տեղեկացրեց Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:

 

Գավաթի խաղարկությունն անցկացվել է հունական Սալոնիկ քաղաքում, սեպտեմբերի 25-28-ը: Ինչպես նշեց Գագիկ Սարգսյանը, մեր մարզիկներն առաջին անգամ էին մասնակցում գավաթի խաղարկությանը:

Նույն մրցատարածությունում  Հայաստանցի մեկ այլ մարզիկ' Արգամ Գրիգորյանը զբաղեցրել է 6-րդ տեղը:

Իսկ ահա սպրինտում ( կարճ տարածություն)  Սերգեյ Միքայելյանը եւ Արգամ Գրիգորյանը, ինչպես նաեւ մեր երրորդ մասնակիցը' Համլետ Զիրոյանը, մտել են եզրափակիչ փուլ, սակայն մեդալ նվաճել նրանց չի հաջողվել: