Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկու կարծիք մեկ խաղի մասին

Սպորտ

Այսօր «Կիլիկիա» - «Արարատ» հանդիպումով ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 23-րդ տուրը: Խաղն առաջին հերթին սկզբունքային նշանակություն ուներ հյուրերի համար, որոնք այլեւս սայթաքելու իրավունք չունեն, եթե ցանկանում են պահպանել իրենց տեղն ուժեղագույնների խմբում: Սակայն «Արարատին» այս անգամ չհաջողվեց գտնել մրցակցի դարպասի գրավման բանալին, ինչպես դա արել էր 4 օր առաջ, Հայաստանի սուպերգավաթի եզրափակիչ խաղի ժամանակ:

 «Կիլիկիային» այս խաղում ձեռնտու էր ոչ-ոքի արդյունքը, ուստի թիմը հիմնականում մեծ ուժերով պաշտպանվում էր, իսկ առիթի դեպքում դիմում սուր հակագրոհների: Ի վերջո գրանցվեց դաշտի տերերին ձեռնտու գոլազուրկ ոչ-ոքի' 0:0:

Խաղի ավարտից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսին «Կիլիկիայի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանն ասաց, որ գոլային պահերով իրենք գերազանցեցին մրցակցին, բայց չկարողացան դրանք օգտագործել: «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնակատար Ալբերտ Սաֆարյանը, հակառակը, նշեց, որ «Կիլիկիան» ոչ մի գոլային պահ չունեցավ, իսկ իրենք չհասան արդյունքի մարզական բախտը չբերելու պատճառով:       

23-րդ տուրի մյուս հանդիպումները

Փյունիկ - Ուլիս' 2:1

Գանձասար - Բանանց' 1:2

Շիրակ - Միկա' 0:1

Մրցաշարային աղյուսակ

Խ         Մ

1. Միկա         23        50

2. Փյունիկ      23        50

3. Ուլիս          23        43

4. Բանանց    23        41

5. Գանձասար          23        29

6. Շիրակ        23        22

7. Կիլիկիա    23        16

8. Արարատ   23        9

Ռմբարկուներ

12 - Արթուր Քոչարյան (Ուլիս)

11 - Բոտի Դեմել (Միկա)

11 - Հենրիխ Մխիթարյան (Փյունիկ)

10 - Արամ Ոսկանյան (Միկա)