A
A
Հայաստանից միայն Լեւոն Արոնյանը
Աջակցիր «Ա1+»-ինԿայծակնային շախմատի 2009 թվականի աշխարհի առաջնությանը Հայաստանից կմասնակցի միայն Լեւոն Արոնյանը: Մրցաշարը տեղի կունենա նոյեմբերի 16-18-ը, Մոսկվայում: Առաջնությանը կմասնակցեն 20 գրոսմայստերներ, այդ թվում 10 լավագույն բլից խաղացողները. աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը, աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը, նորվեգացի հրաշամանուկ Մագնուս Կառլսենը եւ այլք: Մրցաշարի կազմակերպիչներն այն ավելի ներկայացուցչական դարձնելու համար հրավիրել են նաեւ Անատոլի Կարպովին, կանանց շախմատի աշխարհի չեմպիոն Ալեքսանդրա Կոստենյուկին, 2006 եւ 2007 թթ կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոններ Վասիլի Իվանչուկին ու Ալեքսանդր Գրիշչուկին: