Առայժմ 7-րդ տեղում
Աջակցիր «Ա1+»-ինԹուրքիայի Ախիսար քաղաքում մեկնարկած շախմատի թվով 16-րդ համաշխարհային պատանեկան օլիմպիադայում Հայաստանի պատանեկան (Սամվել Տեր-Սահակյան, Հայկ Գ. Վարդանյան, Տիգրան Ս. Պետրոսյան, Ռոբերտ Աղասարյան, Վահե Բաղդասարյան) ընտրանին 4 տուրից հետո զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը:
Առաջին խաղում մեր շախմատիստները 3:1 հաշվով հաղթեցին Թուրքիայի «սպիտակ» թիմին, 2-րդում պարտության մատնեց այդ երկրի աղջիկների հավաքականին' 3,5:0,5, 3-րդում խաղաղ դաշն կնքեց արդեն Թուրքիայի ընտրանու հետ' 2:2, իսկ 4-րդում պարտվեց Ռուսաստանի հավաքականին' 1,5:2,5:
Չորս տուրից հետո մրցաշարային աղյուսակը վստահորեն գլխավորում է անցած տարվա օլիմպիադայի չեմպիոն Հնդկաստանի ընտրանին, որը 4 հաղթանակ է տոնել եւ վաստակել 8 միավոր: Այնուհետեւ 6 երկրներ, այդ թվում Հայաստանը, վաստակել են 5-ական միավոր, սակայն ընդհանուր հաշվարկով (10 միավոր) մեր շախմատիստներն առայժմ գրավում են 7-րդ տեղը:
Այսօր տեղի կունենան 5-րդ եւ 6-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի հավաքականը առավոտյան կհանդիպի Հունգարիայի թիմի հետ, որի ավարտից հետո նոր հայտնի կդառնա 6-րդ տուրի մրցակիցը: