Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական սպորտի նոր բրենդը

Սպորտ

Ճապոնական ASICS ընկերությունն առաջիկա 4 տարիներին կհանդերձավորի Հայաստանի հավաքականներին:

Հայաստանի ազգային  կոմիտեն ու ՀՀ սպորտի  եւ երիտասարդության հարցերի նախարարությունն այսօր համաձայնագիր կնքեցին ASICS ճապոնական ընկերության հետ: Ստորագրության արարողությանը հայկական կողմը ներկայացրեց ՀՀ սպորտի  եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը, իսկ ճապոնականը' ASICS-ի ռուսաստանյան ներկայացուցիչ Իգոր Ֆոմինը:

Համաձայնագրով ASICS-ը առաջիկա 4 տարիներին կլինի Հայաստանի մարզական կազմակերպությունների պաշտոնական հովանավորը եւ մարզահագուստի մատակարարը: Միաժամանակ Հայաստանում կստեղծվի հանդերձավորման կենտրոն, որը շնորհիվ մեր մարզիկ-մարզուհիներն ու մարզիչները միջազգային պաշտոնական մրցաշարերին կներկայանան ASICS-ի հանդերձանքով:

ՀՀ սպորտի  եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանն ասաց, որ ընկերության հետ նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռեւս այս տարվա մարտին: «ՀՀ նախագահի եւ վարչապետի անմիջական աջակցության շնորհիվ մենք այսօր կնքեցինք այս համաձայնագիրը, ըստ որի ASICS-ը առաջիկա 4 տարիներին բարձրորակ մարզահագուստներով կապահովի միջազգային պաշտոնական մրցումներին մասնակցող Հայաստանի բոլոր հավաքականներին, այդ թվում նաեւ 2010 թ ձմեռային եւ 2012 թ ամառային օլիմպիական խաղերի ժամանակ»:

Հավելենք, որ ASICS-ն իր ապրանքաշրջանառությամբ աշխարհում գրավում է 5-րդ տեղը: