A
A
Նորից խոշոր հաշվով
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի կանանց մինչեւ 19 տարեկանների հավաքականը Եվրոպայի 2010 թ առաջնության որակավորման 1-ին փուլի երրորդ խաղում կրկին խոշոր' 2:6 հաշվով պարտություն կրեց, այս անգամ զիջելով խմբի մյուս ետնապահ Լատվիայի թիմին: Մտահոգության տեղիք են տալիս ոչ միայն երեք պարտությունները, այլեւ այն, որ մեր աղջիկները այդ խաղերում բաց են թողել 20 գոլ:
Համեմատության համար նշենք, որ մեր հարեւան Ադրբեջանի այդ տարիքային հավաքականն այս փուլում հաղթելով Կիպրոսի (8:0) եւ Ուկրաինայի (1:0) հավաքականներին, զբաղեցրել է 2-րդ տեղը եւ մտել հաջորդ փուլ (ադրբեջանուհիները իրենցից առաջ են թողել միայն իսպանուհիներին):