Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի խորհրդարանում անտեղյակ են

Սպորտ

Հոկտեմբերի 1-5-ը Մոսկվայում առաջին անգամ կանցկացվի խորհրդարանական խաղեր, այսպես ասած Եվրոպառլամպիադա, որին կմասնակցեն եվրոպական երկրների խորհրդարանների մարզական թիմերը:

 Ըստ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ֆիզկուլտուրայի եւ սպորտի հանձնաժողովի փոխնախագահ Դմիտրի Սվիշեւի' խաղերին մասնակցելու ցանկություն են հայտնել 10 երկրներ, այդ թվում նաեւ Հայաստանը:

Սակայն երբ «Ա1+»-ի թղթակիցն այս հարով դիմեց ՀՀ խորհրդարանի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանին, նա զարմացած ասաց, որ առաջին անգամ է լսում այդ մասին:

Նա հարցրեց, թե որ կայքում է նման տեղեկություն տրվել: Մենք հայտնեցինք ռուսական կայքի հասցեն'www. allsportinfo.ru

Տեղեկատվությանը ծանոթանալուց հետո Արտակ Դավթյանը կրկին հայտարարեց, որ իրենք որեւէ հրավեր չեն ստացել Պետդումայից, բացի այդ կայքէջում չի հիշատակվում Հայաստանի անունը:

Իրականում կայքէջի երկու նյութերում սեւով սպիտակի վրա գրված է, որ խաղերին մասնակցելու համաձայնություն է տվել նաեւ Հայաստանը: